տուն Քաղաքական Հայաստան Այն երկրում, որտեղ կա բանվորի նկատմամբ քամահրական վերաբերմունք, կա լուրջ բովանդակային...

Այն երկրում, որտեղ կա բանվորի նկատմամբ քամահրական վերաբերմունք, կա լուրջ բովանդակային պրոբլեմ.վարչապետ

492
0

Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շինարարության, շինհրապարակների որակի, քաղաքաշինության առկա բացերի և տեսչական մարմինների աշխատանքների մասին խոսեց այսօրվա կառավարոթյան նիստում:

Շինարարության ոլորտի բովանդակային փոփոխություններում քաղաքաշինության կոմիտեն շատ մեծ դեր ունի: Մասնավորապես նոր ստանդարտների ներդրման առումով: Իմիջիայլոց, տեսչական մարմիններն էլ անելիք ունեն:

Վարչապետը խստագույնս կարգադրեց, որ պետք է այս հարցը լուծել:

«Ճիշտ է հիմա կորոնավիրուս է  և ամբողջ ուշադրությունը ուղղված է այդ ուղղությամբ, բայց շինհրապարակի որակը քաղաքակրթական նշանակություն ունեցող հարց է: Դա վերաբերմուքն է մարդուն և մարդկանց: Դա վերաբերմունք է բանվորին: Այն երկրում, որտեղ բանվորի նկատմամբ կա քամահրական վերաբերմունք`լուրջ բովանդակային պրոբլեմ է: Եվ այս հարցում պետք է հետևողական լինենք»,-ասաց վարչապետ Փաշինյանը:

Հայկ Մագոյան