Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր հայտարարեց, որ այն բնակիչները, որոնց բնակարանները վնասվել են, անհոգ լինեն և վստահ լինեն, որ իրենք ամենասեղմ ժամկետներում լուծելու են բնակիչների բնակարանների վերականգնման ու վերակառուցման հարցերը:
«Նախորդ օրերի վնասված տների քանակը մոտավորապես քսան է: Ասում եմ մոտավորապես, քանի որ կան տարբեր բնույթի վնասներ, և ասել, որ այդ տունը վերանորոգվելու է, կարող է մի տեսակ բարձր հնչել, որովհետև կան նաև փոքր վնասներով տներ: Այս գիշեր եղել է լրացուցիչ տասը տան վնաս: Ընդհանուր առմամբ, մենք խոսում ենք այս պահին երեսուն առանձնատների մասին: Նախնական ուսումնասիրությամբ, մենք ունենք առնվազն երկու տուն, որոնք ոչ թե կվերականգնվեն, այլ զրոյից կկառուցվեն»,- ասաց Տավուշի մարզպետը:
Հայկ Չոբանյանը ևս մեկ անգամ նշեց, որ վերականգնման աշխատանքները կսկսվեն անմիջապես, և այն բնակարանները, որոնք վերականգնել չի լինի, կկառուցվեն նորերը:
Հայկ Մագոյան