տուն Քաղաքական Միջազգային Այլևս ոչ մի փոխզիջում․ Կլիչկո

Այլևս ոչ մի փոխզիջում․ Կլիչկո

151
0

78123

Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ, ընդդիմադիր, «ՈՒԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, այսօր Մայդանում հայտարարել է, որ Ուկրաինայի ընդդիմությունը չի պատրաստվում գնալ փոխզիջումների այն բանից հետո, երբ իշխանությունները կրկին փորձեցին ցրել խաղաղ ցուցարարներին Կիևի կենտրոնից։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

Նրա խոսքերով՝ «Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը «Եվրամայդանը ցրելու փորձով փակեց փոխզիջումների գնալու բոլոր ուղիները»․ «Տարօրինակ կլինի այսուհետ լսել փոխզիջումների մասին «տեխնիկական կառավարության» տեսքով կամ սահմանադրական փոփոխություններով։ Այդ ամենը կդիտարկվի որպես մանիպուլյացիա՝ հօգուտ Յանուկովիչի իշխանության մնալու», — հայտարարել է Կլիչկոն։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ոստիկանությունը գրոհել է Մայդանի ուղղությամբ, սակայն նրանց չի հաջողվել մաքրել այն վրաններից և բարիկադներից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here