Microsoft ընկերությունը թողարկել է երկու տեսահոլովակ, որոնցում պատմում է Surface պլանշետի առավելությունները Apple-ի ipad պլանշետների նկատմամբ:
Առաջին տեսանյութում պատմվում է այն մասին, թե ինչքան հարմար է Surface-ի օգտագործումը առանց նրա էկրանին դիպչելու, երբ, օրինակ, ուտեստ ես պատրաստում խոհանոցում:
Երկրորդում Microsoft-ը փորձում է համոզել, որ Surface պլանշետը հարմար է ընտանեկան օգտագործման համար:
Հիշեցնենք, որ երեկ Apple-ի պլանշետի նկատմամբ իր առավելությունների մասին պատմել էր Nokia-ն: