տուն ժամանց Այժմ ես Սպիտակ տանն եմ․ Քիմը հրաժարվել է իր մերկ լուսանկարներից (լուսանկարներ)

Այժմ ես Սպիտակ տանն եմ․ Քիմը հրաժարվել է իր մերկ լուսանկարներից (լուսանկարներ)

2566
0

Քիմ Քարդաշյանը  The Cut միջազգային հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ  այլևս Instagram-յան իր միկրոբլոգում չի հրապարակելու մերկ մարմնով սելֆիներ կամ բիկինիով լուսանկարներ: 39-ամյա ամերիկուհին իր որոշումը պատճառաբանել Է «արթնացումով».

«Ես չգիտեմ, կարող Է պատահել, որ բանն իմ ամուսնու խոսքերն են այն մասին, որ երբեմն նա անհարմար Է զգում իմ չափազանց սեքսուալ արտաքին տեսքի պատճառով: Ես միշտ լսում են նրան եւ հասկանում եմ նրա զգացմունքները: Նա միշտ պաշտպանում Է իմ ձգտումը՝ լինելու այնպիսին, ինչպիսին ես ցանկանում եմ, եւ անել այն, ինչ ցանկանում եմ: Բայց ինձանում ասես ինչ-որ արթնացում Է տեղի ունեցել»:

Նաեւ Քիմը գանգատվել Է, որ չի կարողանում Instagram-ի ժապավենն աչքի անցկացնել երեխաների ներկայությամբ, քանի որ դրանում միշտ հայտնվում են մերկ մարդկանց լուսանկարներ: Նաեւ Քարդաշյանը զգուշանում Է, որ մերկ տեսքով իր լուսանկարները կարող են վտանգել ԱՄՆ-ի արդարադատության համակարգի բարեփոխման իր աշխատանքը:

«Ես մտածեցի, օ՛քեյ, այժմ ես Սպիտակ տանն եմ, իսկ հաջորդ օրը ինչ-որ «ցնդած» լուսանկար եմ զետեղում բիկինիով, հուսալով, որ քաղաքական գործիչներն այն չեն նկատի»,- գրել Է Քարդաշյանը: