Այսօր ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց ՀՀ կառավարությանըˋ նշելով, որ պետությունը ուներ ՀՆԱ 11 միլիարդ 700 միլիոն, 6 տարում պետություն եկավ 12 միլիարդ 400 միլիոն դոլար, որը 2,5 անգամ ավել է դրանից առաջ 16 տարի առաջ ունեցած փողից:
«Եթե դուք ունեք ՀՆԱ 11 միլիարդ, երկիր դրամական հոսք է եկել 12 միլիարդ, որ համենայն դեպս սպառման պահանջարկ է ստեղծել: Ոնց կարող է 6 տարվա աշխատելուց հետո 11 միլիարդը մնա նույնը: Ինչպես եք դուք դա բացատրում, այդ փողը ինչ է, եկել, դուրս է գնացե՞լ: Եթե արտահոսք չկա այդ գումարից, ապա ինչպես է, որ այդ գումարը չի ազդել ՀՆԱ-ի գումարի վրա»,-հարց ուղղեց Բագրատյանը:
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պատասխանեց.
«Պրն. Բագրատյան բոլոր այդ թվերը, եւ բոլոր այդ տարբեր վարժությունները կարելի է բազմակի ձեւավորել, եւ դուք դա ինձանից շատ ավելի լավ գիտեք: Թվերի հետ կարելի է խաղալ, թվերը կարելի է բազմապատկել, բայց դրանից էությունը չի փոխվելու: Իսկ էությունը շատ պարզ է, դուք պարզապես թվեր եք թվարկում, էդ թվերի հետեւը չկա ոչ փաստարկներ, ոչ որեւէ հետեւոթյուններ, ոչ դրական, ոչ բացասկան»: