2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տնտեսական հեղափոխությանը՝ նշելով, որ այն արդեն կարելի է տեսնել անզեն աչքով:
Ըստ վարչապետի, ամենամեծ խնդիրը կապիտալ ծախսերի թերակատարումն է՝ նախատեսված ծավալներով. «Եթե նախկինում ատկատները համընդհանուր իրողություն էին, այսօր դա իրողություն համարել չի կարելի: Չեմ կարող բացառել, որ էդպիսի երևույթներ կլինեն, բայց ներգրավված պաշտոնյաները պետք է վստահ լինեն, որ որևէ պահի իրենց հետևից գալու են»: