ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին այսօր հարցրեցին երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի՝ հարկերը չվճարելու մասին: Դավիթ Անանյանն ասաց՝ մամուլն է գրել, որ խոսքը Լիլիթ Հովհաննիսյանի մասին է: Իսկ ինքն անուններ չի տա, քանի որ քրեական գործ է հարուցվել:
ՊԵԿ նախագահին հիշեցրին Լիլիթ Հովհաննիսյանի՝ Araratnews.am-ին տված հարցազրույցից երգչուհու այն միտքը, որ եթե այդքան մեծ գումարներ աշխատեր, որի մասին գրում է մամուլը, թոշակի կգնար: Ի պատասխան՝ ՊԵԿ նախագահը կատակեց. «Այդքան շուտ թոշակի գնալը լավ բան չէ»: