տուն Uncategorized Այդպիսով՝ մենք դիպչում ենք ժողովրդի բարոյական կողմին. Աղվան Վարդանյան

Այդպիսով՝ մենք դիպչում ենք ժողովրդի բարոյական կողմին. Աղվան Վարդանյան

124
0

g_image

Այսօր Աժ նիստի ընթացքում քննարկվեց Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրենքի նախագիծը: Հարցի շուրջ ելույթ ունենոլով՝ Աժ պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց.

«Ո՞վ ասաց, որ նպատակ դնելով աջակցել «թի-վի»-ներին՝ մենք չենք անտեսում հանրության շահը: Բացի այդ գովազդի ոլորտը ամենաստվերայիններից է: Մեր հեռուստաընկերությունների կազմը ոչ ոքի համար գաղտնիք չէ, ես հիմքեր ունեմ կասկածելու, որ մենք թեթևացնելու ենք որոշ անհատների ծախսը: Գովազդը ուղղորդելու է տեղի «թի-վի»-ներին, ինչ-որ մեկը զանգելու է, ասի՝ դու պիտի գովազդ դնես էս «թի-վի»-ում: Պետք չէ մտածել, որ եթե կոնկրետ քաղաքացու գրպանին չենք կպնում, ուրեմն կարելի է: Ո՞վ ասաց, որ դա չի կարող հակազդեցություն առաջացնել, այդպիսով՝ մենք դիպչում ենք ժողովրդի բարոյական կողմին: Իսկ որ սա հանգեցնելու է տարբեր հկ-ների բողոքին, միանշանակ է»: