տուն Քաղաքական Հայաստան «Այգ 1» ֆոտովոլտային ծրագրի շրջանակներում իրականացվելիք մրցույթի նախագիծը հաստատվեց

«Այգ 1» ֆոտովոլտային ծրագրի շրջանակներում իրականացվելիք մրցույթի նախագիծը հաստատվեց

224
0

Կառավարությունը քննարկեց ՀՀ-ում արդյունաբերական մասշտաբի «Այգ 1» ֆոտովոլտային ծրագրի շրջանակներում իրականացվելիք մրցույթի նախաորակավորման պահանջները հաստատելու հարցը:

Զեկույցով հանդես եկավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանն ասաց, որ կառավարության այս որոշումն ընդունվում է դեկտեմբերի վերջին մեր ընդունած ծրագրի՝ «Մազդար Արմենիա» արդեն իսկ գործնական նախաորակավորման փուլի անցնելու պահանջով: Եվ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է հաստատել «Մազդար Արմենիա» ծրագրի հիման վրա իրականացվելիք «Այգ 1» արևային ֆոտովոլտային ծրագրի մասնակիցներին ներկայացվող նախաորակավորման պահանջները և հանձնարարել տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարին կազմակերպել մրցույթի նախաորակավորման ընթացակարգի անցկացումը՝ հիմք ընդունելով հաստատվող նախաորակավորման պահանջները:

Քանի որ Պապիկյանը ինքնամեկուսացման մեջ է, նախագծի մանրամասների մասին խոսեց Փափազյանը:

Նա ասաց, որ նախարարությունը ստանդարտներ է դրել, որոնք բավականին բարձր են: Փափազյանը նշեց, որ նախարարության աշխատանքի շնորհիվ պետությունը խնայել է մոտ երկու միլիոն դրամ:

Ապա մանրամասներ ներկայացրեց կատարվելիք աշխատանքի մասին, եթե հայտարարվի մրցույթը`կառավարության կողմից նախագծին հավանություն տալուց հետո:

Կառավարությունը հաստատեց նախագիծը:

Հայկ Մագոյան