տուն Լուրեր Ամռան շոգ եղանակին օգտագործեք շատ հեղուկ և կրեք սպիտակ հագուստ

Ամռան շոգ եղանակին օգտագործեք շատ հեղուկ և կրեք սպիտակ հագուստ

91
0

uong-nuoc-theo-7-cach-sau-ban-dang-tu-hai-minh

Բժիշկները ամառային շոգ եղանակին խորհուրդ են տալիս  արևի ուղիղ ճառագայթներից հեռու մնալ և շատ օգտագործել հեղուկ:

«Որևէ հանգստի մեկնելուց, կամ երկարատև ճանապարհորդությունից առաջ խորհուրդ եմ տալիս մարդկանց հետազոտություն անցնել, ոչ թե ապահովագրվելու համար, այլ հարաբերական  կայուն վիճակ ապահովելու համար օրգանիզմի համար»,-ասում է Քանկոր սիրտ-անոթային ԲԿ-ի բժիշկ-սրտաբան, Հայաստանի եւ Եվրոպայի սրտաբանների ասոցիացիայի անդամ Վահե Սարգսյանը:

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը խորհուրդ է տալիս ամռանը բամբակյա հագուստներ կրել, որ օրգանիզմի նյութափոխանակությունը լավ կատարվի:

«Հնարավորինս խուսափեք արհեստական կտորներից կարված հագուստներից: Կրեք սպիտակ գույնի հագուստ, որը առավելագույնս անդրադարձնում է արևի ճառագայթները, իսկ սև գույնը ճառագայթները ավելի շատ է կլանում: Կրեք բաց գույնի հագուստներ»,-ասում է Պետրոսյանը: