Կանայք միշտ գտնում են օրիգինալ մեթոդներ տղամարդկանց «պատժելու» համար: Ամուսնու հետ վեճից հետո, իր տրամադրությունը բարձրացնելու համար, չինուհին 20 հազար յուանի (3,3 հազար դոլարի) ձմեռային և ամառային կոշիկ է գնել խանութներից մեկում: Այս մասին գրում է The China Car Times-ը:
Խանութի աշխատակիցները նշել են, որ կինը գնել է նաև մի քանի զույգ տղամարդու կոշիկ: Կնոջը չի հաջողվել իր Smart մեքենայում տեղավորել բոլոր կոշիկները, և մի քանի արկղեր նա ամրացրել է մեքենայից դուրս կպչուն ժապավենով: