տուն Տնտեսական Ամուսնությունները նվազել են, ամուսնալուծություններն՝ աճել

Ամուսնությունները նվազել են, ամուսնալուծություններն՝ աճել

220
0

OLYMPUS DIGITAL CAMERA

2013թ. հունվար-սեպտեմբերին՝ 2012թ. հունվար-սեպտեմբերի համեմատ, 2.6%-ով նվազել են գրանցված ամուսնությունները և կազմել 13 473 դեպք, իսկ ամուսնության ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով, նվազել է 0.1 պրոմիլային կետով և կազմել 6.0%: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Նրա խոսքով՝ 2013թ. հունվար-սեպտեմբերին արձանագրված ամուսնալուծության դեպքերը 2012թ. հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 13.7% և կազմել 2 768 դեպք, իսկ ամուսնալուծության ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով աճել է 0.1. պրոմիլային կետով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here