ԱՄՆ և Կանադան լրտեսել են 20 երկրների, հաղորդում է CBC News-ը:
Հեռուստաընկերության աշխատակիցներին այս մասին փաստաթղթեր է փոխանցել ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
Ընդ որում, այս հարցով ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը սերտորեն համագործակցել է հաղորդակցության անվտանգության կենտրոնի հետ:
Հաղորդվում է, որ համագործակցությունը վերաբերել է «միջազգային խնդիրներին»: