ԱՄՆ-ը հաստատակամորեն աջակցում է Ուկրաինայի, Ռուսաստանի և միջազգային միջնորդների բանակցությունները Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը։ Հաղորդում է RBC-ն։
Երեկ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ։ Դա նրանց երկրորդ հեռախոսազրույցն էր վերջին երկու օրվա ընթացքում, ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։ ԱՄՆ նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ Բայդենն ասել է, որ Մոսկվան պետք է ճանաչի Պորոշենկոյին որպես Ուկրաինայի օրինական առաջնորդ, դադարեցնի աջակցել ռուսամետ անջատողականներին և խափանի նրանց ներխուժումն Ուկրաինա պետական սահմանով։