տուն Աշխարհ ԱՄՆ սենատորները կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

ԱՄՆ սենատորները կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

434
0

ԱՄՆ «Դեմոկրատական» կուսակցության սենատորները պահանջում են, որպեսզի պետքարտուղար Մայք Պոմպեոն և ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը պատժամիջոցներ կիրառեն Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ՝ 2020 թ. նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններին միջամտելու համար: Այս մասին հաղորդում է rbc.ua-ն՝ հղում կատարելով  Axios-ին:

Նրանք կոչ են արել Պոմպեոյին և Մնուչինին «պատժամիջոցներ կիրառել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են ընտրություններում շարունակական միջամտության համար, ներառյալ՝ Վլադիմիր Պուտինի»: