տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ սենատը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին՝ զերծ մնալ ցուցարարների դեմ ուժ...

ԱՄՆ սենատը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին՝ զերծ մնալ ցուցարարների դեմ ուժ կիրառելուց

160
0

30340

ԱՄՆ-ի Սենատը որոշում է կայացրել աջակցություն հայտնել ուկրաինացի ժողովրդին` կոչ անելով իշխանություններին զերծ մնալ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումից և ազատ արձակել բոլոր այն ձերբակալվածներին, ովքեր մեղադրվում են հանրահավաքների և երթերի ժամանակ անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մեջ: Այս մասին ասվում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետի Twitter-ի էջում:

«Անցած գիշեր ԱՄՆ Սենատը ուկրաինացի ժողովրդին աջակցության բանաձեւ է ընդունել», — գրել է դեսպանը:

Սենատորները կոչ են արել Միացյալ Նահանգների և Եվրամիության առաջնորդներին՝ աջակցել Ուկրաինայում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման գործընթացին: Կոչ է հնչել նաև ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին` գտնել ազգային համաձայնության կայացման բանաձևը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում և այլ վայրերորւմ ցույցերն ու բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի վերջին այն բանից հետո, երբ Ուկրաինայի կառավարությունը հայտարարեց եվրաինտեգրման գործընթացը դադարեցնելու մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here