ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մարտի 4-ին կժամանաի Կիև։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ նախագահի աշխատակազմի իր աղբյուրներին։
«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Ուկրաինա, այնտեղ կլինի երեքշաբթի օրը՝ քննարկումներ անցկացնելու Ուկրաինայի անցումային կառավարության հետ», — ասել է աղբյուրը։ «Նա խոսելու է այն քայլերի մասին, որոնք մենք պետք է իրականացնենք, որպեսզի աջակցենք Ուկրաինային քաղաքականապես և նրանց կարիքների տեսակետից», — նշել է բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի նշվում։