ԱՄՆ պետքարտուղարությունը դրական է գնահատել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի երեկվա հայտարարությունը, որում նա անդրադարձել էր «1915 թվականի դեպքերին, որի հետևանքով տուժել են բազմաթիվ հայեր»։ Էրդողանը ցավակցել էր զոհերի համար, սակայն չէր ճանաչել իր պետության պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության համար։
«Մենք ողջունում ենէ վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի 1915 թվականին հայերի տառապանքների հրապարակային, պատմական ճանաչումը։ Կարծում ենք, որ սա դրական ցուցիչ է այն բանի, որ կարող է լինել լիարժեք, արդարացի և անկեղծ ճանաչում այն փաստերի, ինչն իր հերթին կհանգեցնի հայերի և թուրքերի միջև հաշտեցման», — ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին։
Հիշեցնենք, որ այսօր հայերն ամբողջ աշխարհում նշում են Հայոց մեծ եղեռնի 99-րդ տարելիցը։