ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անսպասելի այցով ժամանում է Ժնև, որպեսզի հանդիպի Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ։ Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS գործակալությունը՝ հղում կատարելով ամերիկյան դիվանագետներին, ովքեր ուղեկցում են պետքարտուղարին մերձավորարևելյան այցի ժամանակ։
Փորձագետները կարծում են, որ Քերիի անսպասելի այցը վկայում է, որ Ժնևում հնարավոր է լուրջ առաջընթաց Իրանի հետ այդ երկրի միջուկային ծրագրի հարցով բանակցություններում։ Այս պահին Քերին գտնվում է Հորդանանում, որտեղից մեկնելու Իսրայել։ Այստեղից էլ նա կժամանի Ժնև, որտեղ արդեն երկու օր է շարունակվում են Իրանի և «վեցյակի» բանակցությունները։