տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ պաշտպանության նախարարը Ռուսաստանին տեղեկացրել է Եվրոպայում ՀՕՊ համակարգերի տեղակայման ծրագրերի շարունակման...

ԱՄՆ պաշտպանության նախարարը Ռուսաստանին տեղեկացրել է Եվրոպայում ՀՕՊ համակարգերի տեղակայման ծրագրերի շարունակման վերաբերյալ

210
0

IRAQ-USA/

Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը Ռուսաստանում իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ տեսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրերն ամենևին էլ պատճառ չեն հանդիսանում Եվրոպայում ՀՕՊ համակարգերի տեղադրման ծրագրի դադարեցման համար։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

«Նախարար Հեյգելը նշել է, որ «5-1» ձևաչափով համատեղ գործողություններն ամենևին չի բացառում, որ ԱՄՆ և եվրոպացի գործընկերները իրականացնեն Եվրոպայում հակաօդային պաշտպանության համակարգի տեղադրումը։ Հեյգելը նշել է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ջանքերն ամենևին էլ վտանգ չեն ներկայացնում Ռուսաստանի համար։ Նա նաև կոչ է արել երկու կողմերին՝ քննարկել Եվրոպայում ՀՕՊ հետագա ծրագրերը», — ասվում է  Պենտագոնի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Իրանի հետ միջուկային ծրագրերի վերաբերյալ Ժնևում ձեռք բերված համաձայնությունները վերացնում են Եվրոպայում ամերիկյան ՀՕՊ համակարգերի տեղադրման անհրաժեշտությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here