ԱՄՆ-ի Այդահո նահանգի Մերիդիան քաղաքի մոտակայքում խոշոր ճանապարհատրանսպորտային վթար է գրանցվել: Վթարի մասնակից են դարձել մոտ 50 ավտոմեքենա:
Քաղաքի ոստիկանությունում հայտնել են, որ ավելի քան 10 մարդ ծանր վիճակով հոսպիտալացված են,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Վթարի պատճառով միջնահանգային մայրուղու մի մասը արգելափակվել է:
Ոստիկանությունը չի բացառում, որ վթարի հետևանքով կարող էին մարդիկ զոհվել, սահայն դեռ այդ մասին տեղեկություն չկա: