տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ում փոխադմիրալը պաշտոնից հեռացվել է խաղամոլության համար

ԱՄՆ-ում փոխադմիրալը պաշտոնից հեռացվել է խաղամոլության համար

231
0

111111

ԱՄՆ ռազմավարական ծրագրավորման հրամանատարության ղեկավարի տեղակալ, փոխադմիրալ Թիմ Գիարդիանը պաշտոնանկ է արվել։

Այս մասին հաղորդում է BBC-ն։ Այս պահին Գիարդիանը գտնվում է քննության տակ` խաղամոլության մեղադրանքով։ Նրան մեղադրում են Այովա նահանգի խաղատներից մեկում խարդախություն կազմակերպելու մեջ։

Նրան ժամանակավորապես հեռացրել էին պաշտոնից սեպտեմբերի 3-ին այն բանից հետո, երբ կասկած կար, որ Գիարդիանը կեղծ չիպերով խաղադրույքներ էր կատարել։ Այս պաշտոնը փոխադմիրալը զբաղեցնում էր 2011 թվականի դեկտեմբերից։ Քննության ավարտից հետո Գիարդիանը կտեղափոխվի այլ պաշտոնի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here