տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Ալադին քաղաքը (լուսանկարներ)

ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Ալադին քաղաքը (լուսանկարներ)

76
0

P4250170

1986 թվականին ԱՄՆ Վայոմինգ նահանգի Ալադին քաղաքի սեփականատեր դարձած Ջուդի և Ռիք Բրենգլ ամուսինները որոշում են կայացրել վաճառքի հանել այն։ Այս մասին հաղորդում է Gillette News Record։

Վաճառքի հանված քաղաքում կա 15 շինություն, այդ թվում՝ փոստային բաժանմունք և 118 տարի գործող խանութ, որը վաճառում է ամեն ինչ՝ սկսած ձկնորսության պարագաներից մինչև հնաոճ իրեր։

Մինչ այս պահը Ջուդի Բրենգլը հասցրել է աշխատել քաղաքի ղեկավար, փոստային բաժանմունքի վարիչ և ոստիկանության քաղաքային բաժանմունքի ղեկավար։ Ամեն տարի այս Ալադինը դառնում է բայքերների հանգստավայր, որոնք մենկնում են ավանդական Sturgis Motorcycle Rally մրցույթին։ Այս քաղաքում նրանք հնարավորություն ունեն գիշերելու և համեղ ուտեստներ փորձելու։

Բրեգլները նշում են, որ հենց 118-ամյա խանութն է թույլ տվել, որպեսզի Ալադին քաղաքը գործի մինչև հիմա։ Ներկայում այն ունի 15 բնակիչ։

P4250173 P4250174