Լոս Անջելոսի համացանցային աճուրդի միջոցով կվաճառվի Ադոլֆ Հիտլերի սկանդալային «Մայն Կամփֆ» գրքի երկու օրինակ, որոնց մեջ դրված է նացիստների առաջնորդի ստորագրությունը: Այս մասին հաղորդում է RTL-ը:
Գրքերը նվիրվել են 1925 և 1926 թվականներին Հիտլերի մտերիմ ընկեր Յոզեֆ Բաուերին: Nate D. Sanders աճուրդների տունը չի հրապարակել այդ լոտերի գինը: