Ամեն տարի հոկտեմբերի կեսին ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգի Քին քաղաքում տեղի է ունենում դդմի փառատոն, որին մասնակցում է մոտ 100 հազար մարդ: 23 հազար բնակչություն ունեցող Քին է ժամանում ավելի քան 7 տասնյակ զբոսաշրջիկ:
Ամեն տարի այս օրերին փառատոնի անցկացման վայր են բերվում «Հելոուինի» համար պատրաստված դդումները` տարբեր կտրվածքներով և ձևավորմամբ: Իսկ երեկոյան նրանց մեջ մոմեր են վառվում: Միջոցառումից հետո կազմակերպիչները դդումները հավաքում են և տրամադրում տեղի ֆերմաներին՝ կենդանիներին կերակրելու համար: