Միացյալ Նահանգներում ոստիկանները կրակել են դեռահաս մի տղայի վրա, որի ձեռքին խաղալիք զենք է եղել,- հայտնում է Russia Today-ը:
Դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիա նահանգի Սանտա Ռոսա քաղաքում: Ոստիկաններին թվացել է, թե տղայի ձեռքում իսկական Կալաշնիկով ինքնաձիգ է, ու պահանջել են վայր դնել զենքը: Տղան չի ենթարկվել, եւ ոստիկանները կրակ են բացել:
Ստացած վերքերից 13-ամյա Էնդի Լոպեսը տեղում մահացել է: Ոստիկանները ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից: ընթանում է հետաքննություն։