Այսօր ԱՄՆ Օհայո նահանգում տեղի է ունեցել 50 ավտոմեքենաների մասնակցությամբ մեծ վթար, որի հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Վթարը տեղի է ունեցել Քլիվլենդ և Տոլիդո քաղաքները կապող մայրուղու վրա: Ճանապարհի երթևեկությունը երկու ուղղություններով դադարեցվել է: Զոհվածների մեջ է ճանապարհային մի ոստիկան, ով դեպքի վայր էր ժամանել և հայտնվել երկու մեքենաների արանքում:
Վիրավորների թվի մասին չի հաղորդվում:
)