ԱՄՆ-ում մահացել է նացիստական Գերմանիայի Օսվենցիմ և Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարների 89-ամյա վերակացու Յոհան Բրայերը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Դրանից մի քանի ժամ հետո մահվան փաստի մասին դեռ անտեղյակ դատարանը որոշել է նրան արտահանձնել Գերմանիային: Ավելի վաղ այս շաբաթ ծերունին հիվանդության պատճառով բանտից տեղափոխվել էր հիվանդանոց:
89-ամյա գերմանացին ձերբակալվել էր հունիսին 216 հազար հրեաների սպանությանը մասնակցելու մեղադրանքով: Դա Օսվենցիմի զոհերի պաշտոնական թիվն է, որ նշվում է 1944թ. մայիս-հոկտեմբեր ամիսների համար, երբ Բրայերն աշխատել է ճամբարում: Ինքը՝ նախկին Վաֆֆեն ՍՍ-ականը, հերքում է իր մասնակցությունը հրեաների ողջակիզմանը: