Ֆլորիդայում մահապատժի ենթարկված 7 քաղաքացիներ դիմել են դատարան՝ խնդրելով որոշ ժամանակով հետաձգել մահապատժի կիրառումը, քանի դեռ չի լուծվել մահապատժի ժամանակ կիրառվող թույնի պիտանելիության հարցը։ Այս մասին գրում է BBC-ն։
Հայցում նշվում է, որ նոր դեղամիջոցը՝ միդազոլամի հիդրոքլորիդը նախատեսված է առաջին հերթին հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց համար։ Նախորդ մահապատժի դեպքում ներարկումից հետո հանցագործի հոգեվարքը երկար է տևել։ Այս վեճը համընկել է ԱՄՆ-ում արձանագրված մահապատժի աջակիցների ամենացածր թվի հետ։ Այժմ ամերիկացիների միայն 60 տոկոսն է կողմ մահապատժին, ինչն ամենացածր ցուցանիշն է վերջին 40 տարում։