ԱՄՆ-ում հնդկացիների առնվազն 4 ցեղախումբ օրինականացրել է միասեռ ամուսնությունները: Այս մասին հաղորդում է The Bloomberg-ը: Այդ ցեղերը չեն ենթարկվում դաշնային օրենքներին: Առնվազն 7 ցեղերում, որոնք ապրում են Օկլահոմա, Օրեգոն և Միչիգան նահանգների տարածքում, գրանցվել են միասեռականների ամուսնություններ, թեպետ նահանգային օրենսդիրները նման ամուսնություններն արգելել են 2004 թվականին: Այժմ հայտնի չէ, թե միասեռականների քանի ամուսնություն է գրանցվել այդ ցեղերում և ցեղախմբերում:
«Միացյալ Նահանգներում բնակվող շատ ցեղերում գեյերի ամուսնությունները ավանդական արժեքներից են», — ասել է Վաշինգտոնի համալսարանի Հնդկացիների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Ռոն Ուայթները: