Արդեն բավականին երկար ժամանակ է ԱՄՆ տեղափոխված, այնտեղ ամուսնացած, հիմնավորված եւ նույնիսկ չաղացած երգիչ Նորոն նոր տեսահոլովակ է թողարկել: Երգը կոչվում է Հարսիկ: Տեսահոլովակում առաջին հերթին աչքի են ընկնում ընտրված կերպարները: Գեթ մեկ անգամ Լոս Անջելես այցելած յուրաքանչյուր մարդ կհասկանա, որ տեսահոլովակում նկարահանվել են տիպիկ ամերիկահայեր, երգն էլ, այսինքն` երգի խոսքերն էլ իրենց հերթին կարծես գրված լինեն հատուկ ամերիկահայ ունկնդիրների համար:
Երկրպագուների համար, բացի նոր տեսահոլովակից, Նորոն եւս մի նորություն ունի` զուգերգ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հետ: