Ամերիկյան Օհայո նահանգի իշխանությունները որոշել են հետաձգել հանցագործ՝ Ռոնալդ Ֆիլիպսի մահապատժի կիրառումը, քանի որ նա ցանկանում է դառնալ օրգանների դոնոր: Ֆիլիպսը մահապատժի էր դատապարտվել մի երեխայի բռնաբարության, այնուհետեւ՝ սպանության համար։ Այս մասին հաղորդում է CBS-ը:
Հանցագործը ցանկանում է սիրտը փոխանցել քրոջը, իսկ երիկամը` մորը, քանի որ նրանք լուրջ հիվանդ են: Նա հայտարարել է, որ ինքը պատրաստ է իր մյուս օրգանները նույնպես նվիրաբերել կարիքավորներին: «Ռոնալդ Ֆիլիպսն ահավոր հանցագործություն է կատարել, որի համար նրան մահապատիժ է սպառնում: Ես հասկանում եմ, որ սա շատ արտառոց իրավիճակ է Օհայոյի համար, սակայն եթե նա պատրաստակամ է իր օրգանները հանձնել մյուսների կյանքը փրկելու համար, ապա մենք պետք է նպաստենք դրան»,- ասել է նահանգապետ Ջոն Կասիչը: