ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի Փիքայուն քաղաքի բնակիչները նկատել են անսովոր մի կենդանու, որին նմանացրել է առասպելական չուպակաբրային: Տեղի բնակիչները այդ կենդանուն կոչել են Զոմբի շուն: Այս մասին տեղեկանում ենք Yahoo News-ից:
Սակայն տեղի իշխանությունները և մասնագետները նշում են, որ ստացված տեղեկությունների հիման վրա կարելի է եզրակացնել, որ դա կոյոտ է, որը տառապում է քոսից: Նրանք խորհուրդ են տվել բնակիչներին՝ հեռու մնալ այդ կենդանուց, քանի որ նա կարող է վարակ տարածել:
Տեղեկացնենք, որ չուպակաբրան առասպելական էակ է, որը սնվում է այլ կենդանիների արյունով: Այս անվանումն իսպաներենից թարգմանվում է որպես «այծերի որսորդ»: Չուպակաբրայի մասին լեգենդն առաջացել է անցած դարի կեսերին Պերուում, որտեղ հայտնաբերվել էին սատկած այծեր, որոնց արյունը ծծած էր: Սակայն չուպակաբրայի գոյության հավաստի տեղեկություններ չկան: