ԱՄՆ-ի Թեննեսի նահանգում դպրոցի տնօրենը կրակ է բացել դեռահասների վրա, որոնք դեպի նրա տուն զուգարանի թուղթ են նետել, գրում է New York Post-ը: 15-ամյա մի երեխա վիրավորվել է գլխից և ձեռքից:
Քանի որ դեռահասները չեն գտնվել տնօրենի սեփականության տարածքում, վերջինիս դեմ մեղադրանք է առաջադրվել: Այնուամենայնիվ, 125 հազար դոլար գրավի դիմաց նա ազատ է արձակվել: