The Beatles խմբի «Ամերիկյան ալբոմներ» (The US Albums) հավաքածուն հունվարի 20-ին վաճառքի կհանվի Մեծ Բրիտանիայում: Ձայներիզի թողարկումը նվիրված կլինի հանրահայտ խմբի ամերիկյան շրջագայությունների 50-ամյակին: Առաջին անգամ Beatles-ը ԱՄՆ-ում հանդես է եկել 1964 թվականի փետրվարի 7-ին: Իսկ Բրիտանիայում այս սկավառակները պաշտոնապես առաջին անգամ հասանելի կլինեն, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Մեծ Բրիտանիայում 1964-ին խմբի չորս ալբոմ էր լույս տեսել, սակայն նրանց հին երգերի մի մասը այդպես էլ տեղ չէր գտել ալբոմներում: