ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բանտերից մեկում տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժել է ավելի քան 100 բանտարկյալ: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել Էսկամբիա շրջանում: Այդ պահին շենքում գտնվել է 600 բանտարկյալ: Զոհերի մասին չի հաղորդվում: Չկան նաև տեղեկություներ այն մասին, թե արդյոք այս ընթացքում փախուստի դեպքեր են գրանցվել: Այն բանտարկյալները, որոնք չեն տուժել, տեղափոխվել են քրեակատարողական այլ հիմնարկներ:
Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը գազի արտահոսքն է: