Ճարպակալմամբ տառապող ամերիկացի երեխաների մեծամասնությունն իրենց գեր չի համարում: Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ նման կարծիք ունեն ամերիկացի աղջիկների 71 և տղաների 80%-ը:
Հետազոտության արդյունքներով՝ իրենց քաշը սխալ են գնահատւմ այն դեռահասները, որոնց ծնողները հակված են գիրության: Այս մասին հաղորդում է Time-ը: «Քանի որ գիրության հակվածությունը ԱՄՆ-ի քաղաքացիների համար սովորական է, շատ երեխաներ ուղղակի չեն նկատում իրենց ավելորդ քաշը», — նշում է հետազոտողներից մեկը:
Գիտնականներն այս խնդիրը կապում են նրա հետ, որ ծնողները հաճախ ուղղակի չեն ցանկանում ընդունել, որ իրենց երեխան տառապում է ճարպակալումից: Ինչպես նշվում է՝ միայն ամերիկացիների 25%-ն է իրենց երեխաների ավելորդ քաշի հարցով դիմել բժշկի: