տուն Աշխարհ ԱՄՆ-ում ավելի քան 4 հազար մարդ է ձերբակալվել

ԱՄՆ-ում ավելի քան 4 հազար մարդ է ձերբակալվել

207
0

Միացյալ նահանգներում իշխանությունները ընթացող բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալել են մոտ 4,1 հազար մարդու,  հայտնում է The Associated Press-ը:

Հաղորդվում է, որ նշված անձանց առաջադրվել են, մասնավորապես, դիակապտության, պարետային ժամի խախտման, ճանապարհները փակելու մեղադրանքներ: ԱՄՆ-ում բողոքի ցույցերին մասնակցել են արդեն տասնյակ հազարավոր մարդիկ:

Գործակալությունը փաստում է, որ պարետային ժամ է մտցվել ԱՄՆ տասնյակ քաղաքներում:

Ազգային գվարդիան մոբիլիզացվել է 15 նահանգում, նաև Կոլումբիա դաշնային շրջանում: Իրավակարգի պահպանմանը ներգրավված է մոտ 5 հազար մարտիկ: