Նյու Յորքում գրանցվել է Apple-ի բջջային սարքերի գողության դեպքերի կտրուկ նվազում։ 2014 թվականի առաջին հինգ ամիսներին այդ սարքերի գողությունները նվազել է 19 տոկոսով։ Մինչդեռ Samsung-ի սարքերի գողությունն ավելացել է 40 տոկոսով։
Բանն այն է, որ Apple-ի նոր օպերացիոն համակարգերն արգելափակում են այդ հեռախոսները գողության ժամանակ։ Այն հնարավոր չէ օգտագործել առանց Apple ID-ի մուտք գործելու։ Դրանք գրեթե անհնար է նաև վաճառել։ Իսկ ահա Samsung-ի դեպքում այդ «գործարքն» իրականացնելն ավելի հեշտ է։
Նույն իրավիճակը Կալիֆոռնիայում է։ Այստեղ iPhone-ների գողության թիվը նվազել է 38 տոկոսով, իսկ Samsung-ներինն աճել է 12 տոկսով։