Համաշխարհային տնտեսական ֆորումում գիտնականները ներկայացրել են մի բանաձև, որով ամերիկացիները համարվել են երկրագնդի ամենագեր, ամենանյարդային և ամենահիվանդ մարդիկ։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը։
«Մարդկային կապիտալի ինդեքսի» նոր բանաձևում հաշվի են առնվել ոչ ինֆեկցիոն հիվանդությունները՝ ճարպակալում, շաքարախտ, սրտի հիվանդություն, ինչպես նաև կրթությունը, բուժօգնության հնարավորությունները և այլ չափանիշներ։ Գիտնականները նշում են այդ հիվանդությունների ազդեցությունը բիզնեսի և երկրի ընդհանուր տնտեսական վիճակի վրա։ Այս ինդեքսով Հայաստանը 73-րդն է։
ԱՄՆ-ն այս չափանիշներով զբաղեցնում է ներկայացված 122 երկրներից 112-րդ տեղում։ Առաջին հորիզոնականներում են փոքր եվրոպական երկրները։ Վերջին տեղը զբաղեցնում է Եմենը։