Երկար ժամանակ աշխարհում ամենաթանկ սուրճը համարվում է կոպի լյուվակ տեսակը։ Սակայն վերջերս ԱՄՆ-ում աճեցել է սուրճի նոր տեսակ, որը կարող է դառնալ սուրճի շուկայի «սև ձկնկիթ»։
Ռուբին տեսակի սուրճի մեկ կլիոգրամն արժե ավելի քան 17 հազար դոլար, իսկ նրանից պատրաստված մեկ գավաթ սուրճն արժե 100 դոլար։ Եվս մի տեսակ, որը կոչվում է «Ադամանդ», վաճառվում է 50 հազար դոլարով, իսկ մեկ գավաթի գինը կազմում է 500 դոլար։ Ընդ որում, այս սուրճի տեսակն աճեցրած ընկերությունը այն գնողի համար պատրաստ է ուղարկել նաև անձնական բարիսթ՝ սրճեփ, իհարկե՝ գնորդի հաշվին։