ԱՄՆ-ը և Կանադան միացնող կամուրջը երեկ «ներկվել» է ուկրաինական դրոշի գույներով։ Դրանով երկու երկրների իշխանություններն իրենց աջակցությունն են հայտնել ուկրաինական ժողովրդին, որը պայքարում է եվրաինտեգրման դեմ հանդես եկող իշխանությունների դեմ։
«Խաղաղության կամուրջ» անունը կրող շինությունը կապում է ամերիկյան Բաֆալո քաղաքը կանադական Ֆորթ Էրիի հետ։ Կապույտ և դեղին լույսերը վառվել են նախօրեին, ինչի մասին տեղյակ է պահել Բաֆալոյում տեղակայված ուկրաինա-ամերիկյան հասարակական կենտրոնը, որը լուսանկարը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում։