ԱՄՆ-ն եվրոպացի դաշնակիցների հետ քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդին։
«Մենք գերազանց համագործակցում ենք այն հարցում, թե ինչպիսին պետք է լինեն հաջորդ պատժամիջոցները», — ասել է Նուլանդը։ Նա հայտարարել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում «էներգետիկ, բանկային և պաշտպանական ոլորտներում պատժամիջոցների որոշման ուղղությամբ»։
Նուլանդը հերթական անգամ մեղադրել է Ռուսաստանին անջատողականներին աջակցություն ցուցաբերելու համար և փաստել է, որ ռազմական գործողությունների շրջաններում նկատվում է իրավիճակի վատթարացում։