տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն և Գերմանիան չեն կարողացել ստորագրել հակալրտեսական համաձայնագիր

ԱՄՆ-ն և Գերմանիան չեն կարողացել ստորագրել հակալրտեսական համաձայնագիր

231
0

url

ԱՄՆ-ի և Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն ստորագրրի հակալրտեսական համաձայնագիր։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն։

Իսկ Der Spiegel-ի տեղեկություններով, ԱՄՆ-ում կայացած բանակցությունները չեն պսակվել հաջողությամբ։  Այդ բանակցություններին մասնակցելու համար Գերմանիայից մեկնել էին հետախուզության ղեկավար Գերհարդ Շինդլերը և Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության ղեկավար Հանս Գեորգ Մասենը։ Պարբերականի տեղեկություններով, ԱՄՆ-ում կարծում են, որ անհնար է պատրաստել հատուկ ծառայությունների միջև համագործակցության լուրջ գործուն փաստաթուղթ։

Նույն աղբյուրի վերլուծաբանը նշում է, որ ԱՄՆ-ի կողմից այն պնդումը, թե իր հատուկ ծառայութոյւնները հրաժարվում են լրտեսական գործունեությունից, արդեն իսկ մեղքի ընդունում է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here