Այս տարի Վրաստանը Միացյալ Նահանգներից 62 միլիոն դոլար կստանա, որպես Եվրամիության «Արևելյան Համագործակցության» ծրագրի մաս կազմող երկիր: Այս մասին հայտնում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից:
Ինչպես հայտնում են Վրաստանի արտգործնախարարությունից, այս փաստը խոսում է այն մասին, որ Վաշինգտոնը Թբիլիսիին դիտում է որպես ռազմավարական և կարևոր գործընկերոջ,- հաղորդում է argumenti.ru-ն: