ԱՄՆ առևտրի նախարարությունը երկու ընկերությունների թույլատրել է արտասահման արտահանել չզտված նավթ, ինչն առաջին քայլն է 40 տարի առաջ ընդունված խիստ օրենսդրության մեղմացման ուղղությամբ, որով ԱՄՆ-ից նավթի արտահանումը զգալի դժվարացել էր։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Pioneer Natural Resources և Enterprise Product Partners ընկերություններն այսուհետ կարող են արտահանել նավթի կոնդենսատ, որն առաջանում է թերթաքարային հանքերի շահագործման արդյունքում։ Ներկայում ԱՄՆ-ից արտահանվում է միայն մաքրված վառելիք (բենզին, դիզելային վառելիք), այլ ոչ թե հում նավթ։