ԱՄՆ-ն երեկ պատժամիջոցներ է սահմանել Ղրիմում գործող «Չերնոմորնեֆտեգազ» ընկերության, ինչպես նաև հանրապետության վեց պաշտոնյաների նկատմամբ:
Reuters գործակալության հետ զրույցում Սպիտակ տան անանուն աղբյուրն ասել է, որ «Ղրիմում ցանկացած ներդնող անպատիժ չի մնա»: Սա նշանակում է, որ «Գազպրոմ« ընկերությունը չի կարողանա ներդրումներ կատարել Ղրիմում` շահագործելով տեղի նավթագազային ընկերույթուններն ու հանքերը, որոնք մինչև Ղրիմի հանրաքվեն պատկանում էին ուկրաինական ընկերություններին:
Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ պատժամիջոցները կվերաբերեն նաև «Գազպրոմին», եթե վերջինս ձեռք բերի «Չերնոմորնեֆտեգազը» կամ գործարք կնքի նրա հետ: Թեպետ ԱՄՆ-ն չի գնում ռուսական գազ, սակայն արտարժութային վճարումների ժամանակ հաճախ որպես միջնորդ են հանդես գալիս ամերիկյան ընկերությունները: Այս ոլորտում ամերիկացիները կարող են լուրջ խնդիրներ ստեղծել ռուսական կողմի համար:
Սահմանված պատժամիջոցներով` ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է գործարքներ կնքել ֆիզիակական կամ իրավաբանական այն անձանց հետ, որոնք հայտնվել են ԱՄՆ կառավարության կողմից սահմանված ցուցակում: