տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն սկսեց ռմբակոծել Իրաքի տարածքը

ԱՄՆ-ն սկսեց ռմբակոծել Իրաքի տարածքը

83
0

IRAQI FREEDOM

ԱՄՆ ռազմաօդային ուժերը սկսել են Իրաքի տարածքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման դիրքերի ռմբակոծությունը։ Այս մասին ասվում է Պենտագոնի Twitter-ի պաշտոնական էջում։

«ԱՄՆ ՌՕՈՒ-ի ինքնաթիռը հարձակում է գործել գրոհայինների հրետանային դիրքերի վրա։ Հրետանին օգտագործվում էր քուրդ զինյալների դեմ, որոնք պաշտպանում էին Էրբիլը», — ասվում է հաղորդագրության մեջ։

Այսօր վաղ առավոտյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ արտոնել է նման ռազմաօդային հարվածներ, որոնք թույլ կտան օգնել Իրաքում Միացյալ Նահանգների դաշնակիցներին։ Միաժամանակ Օբաման նշել է, որ ԱՄՆ-ն Իրաքում ցամաքային գործողություններ չի իրականացնի։