ԱՄՆ բանակի գնդապետ Մայլզ Քեգինսը «Թվիթեր»-ում գրառում է արել, որում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին F-15 երկու ինքնաթիռ ռմբակոծել են զինամթերքի պահեստ դարձած Լաֆարժի ցեմենտի գործարանը, որը ԱՄՆ պատասխանատվության տակ էր։
Նշված է նաեւ, որ հարվածը հասցվել է այն բանից հետո, երբ այնտեղից հանվել են անձնակազմը եւ բոլոր սարքավորումները։
Գնդապետի խոսքերով, նման գործելաոճը թույլ է տվել նվազեցնել այդ օբյեկտի՝ ռազմական նպատակներով օգտագործելու հավանականությունը ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո։